Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի բացառել, որ պաշտոնական Անկարան մոտ ապագայում կարող է արգելափակել Իրաքի հետ ցամաքային սահմանը:
«Մենք ցամաքային սահմանը կարող ենք փակել ցանկացած պահի», - Էրդողանի խոսքերն է մեջբերել թուրքական Hurriyet պարբերականը:
«Մենք ամբողջությամբ փակել ենք մեր օդային տարածքը Հյուսիսային Իրաքի տարածաշրջանային կառավարության համար», - Լեհաստանից վերադառնալու ճանապարհին օդանավում լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում նշել է Թուրքիայի նախագահը: «Այժմ բանակցություններ են ընթանում ցամաքային սահմանի վերաբերյալ: Մենք այն կարող են փակել ամեն րոպե», - ասել է Էրդողանը: