5 մարդ զոհվել, 6-ը վնասվածքներ են ստացել է երեկ Խարկովում, երբ մեքենան մխրճվել է մայթին կանգնած մարդկանց բազմության մեջ: Ոստիկանության խոսնակ Յարոսլավ Տրակալոյի խոսքով՝ վիրավորներից 2-ի վիճակը շատ ծանր է:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ միջադեպն ամենայն հավանականությամբ երթևեկության կանոնների խախտման հետևանք է, այլ ոչ թե նախապես ծրագրված ահաբեկչական գործողություն: Ըստ նախարարության՝ կին վարորդը ձերբակալվել է, և նրան սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում:
Վերջին շրջանում ավտոմեքենաները նաև որպես ահաբեկչական գործիք են կիրառվում: Այդպես եղավ, մասնավորապես, Լոնդոնում, Բեռլինում, Նիսում և Բարսելոնայում հարձակումների ժամանակ: