Մատչելիության հղումներ

Քսենիա Սոբչակը կառաջադրվի Ռուսաստանի նախագահական ընտրություններում


Քսենիա Սոբչակ, արխիվ
Քսենիա Սոբչակ, արխիվ

Ռուսաստանցի հեռուստաաստղ, քաղաքական ակտիվիստ, Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետի դուստր Քսենիա Սոբչակը հայտարարել է 2018 թվականի մարտին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին:

Ինստագրամում տեղադրած վիդեոհաղորդագրության մեջ նա ասում է, որ իր թեկնածությունը բողոք է, և այն փոխարինելու է 2006 թվականից ի վեր քվեաթերթիկից բացակայող «Բոլորին դեմ եմ» տողին:

«Ես 36 տարեկան եմ և ինչպես Ռուսաստանի Դաշնության մյուս քաղաքացիները՝ իրավունք ունեմ մասնակցել նախագահական ընտրություններին ու որոշել եմ օգտվել այդ իրավունքից: Ժամանակին, երբ հնարավորություն կար քվեարկել «բոլորին դեմ», երաշխիք կար, որ ձայնդ չի գնա ուրիշի օգտին: Բայց այս տողը քվերաթերթիկից հանվեց, և այսպիսով շատ ավելի հեշտացավ ձայները գողանալ, ինչի հետևանքով իշխանությունները երկար տարիներով մնում են իրենց տեղում», - հայտարարել է Սոբչակը:

1990-ականներին Սոբչակի հայրը՝ Անատոլի Սոբչակը Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական ուսուցիչն ու առաջնորդն էր: Նա մահացել է 2000 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG