Մատչելիության հղումներ

Բեռլինի մադամ Թյուսոյի թանգարանում ավելացվել է Թրամփի արձանը


Բեռլինի մադամ Թյուսոյի թանգարանը, հաշվի առնելով այցելուների ցանկությունը, իր հավաքածուին ավելացրեց նաև Դոնալդ Թրամփի մոմե արձանը:

Ինչպես Reuters գործակալությանը պատմել է թանգարանի ներկայացուցիչ Նինա Ցերբեն՝ ԱՄՆ նախագահի քանդակի վրա աշխատել են 16 մասնագետներ շուրջ չորս ամիս:

«Սպիտակ տունը տեղյակ էր այդ նախագծի մասին և մեզ են ուղարկել Թրամփի մարմնի չափսերի մասին բոլոր տվյալները: Մենք սերտ համագործակցել ենք նրանց հետ, դա նշանակում է, որ հագուստն ու դիրքը համաձայնեցված են», - ասել է թանգարանի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG