Մատչելիության հղումներ

Մամեդյարով․ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն, այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, որ հանդիպման օրն ու վայրը դեռ որոշված չեն:

«Արտգործնախարարների հանդիպման հիմնական նպատակը հստակ քննարկումներ անցկացնելն է», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Մամեդյարովը լեհ պաշտոնակից Վիտոլդ Վաշիկովսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Ադրբեջանցի նախարարը անդրադարձել է նաև Հայաստանի նախագահի՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած հայտարարություններին՝ կարծիք հայտնելով, թե դրանք ճիշտ չեն բանակցություններից հետո:

«Ընդունված հայտարարությունը համատեղ հայտարարություն է: Ամբողջ տեքստը թելադրվել է նախագահների կողմից: Այդ հայտարարությունների շրջանակից Հայաստանի նախագահի անպատասխանատու դուրս գալը ճիշտ չէ», - այսօր ասել է Մամեդյարովը:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի հայերի հետ հանդիպմանը մասնավորապես ասել էր․ - «Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG