Մատչելիության հղումներ

ՄըքՔեյնը ավելի շատ տեղեկատվություն է պահանջում Աֆղանստանում ԱՄՆ նոր ռազմավարության վերաբերյալ


ԱՄՆ սենատոր Ջոն ՄըքՔեյն, արխիվ
ԱՄՆ սենատոր Ջոն ՄըքՔեյն, արխիվ

ԱՄՆ Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ջոն ՄըքՔեյնը երեկ հայտարարել է, թե հանձնաժողովը չի հաստատի նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած Պենտագոնի պաշտոնյաների թեկնածությունները, մինչև ամերիկյան ռազմական գերատեսչությունը ավելի շատ տեղեկատվություն չներկայացնի Աֆղանստանում իր նոր ռազմավարության վերաբերյալ:

Լրագրողների հետ զրույցում ազդեցիկ սենատորը ափսոսանք է հայտնել, որ պաշտպանության նախարարը, իր խոսքով, բավարար չափով չի շփվում Կոնգրեսի հետ:

ՄըքՔեյնը մեղադրել է նաև վարչակազմին՝ կարծիք հայտնելով, թե այն օրենսդիրներին դիտարկում է որպես նվազագույն իշխանություն ունեցող թև:

Թրամփը Աֆղանստանի հարցով իր տեսլականը ներկայացրել է անցած օգոստոսին՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները Աֆղանստանում իր ռազմական ներկայությունը ավելացնում է շուրջ 3500 զինվորականներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG