Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է 10 աջակողմյան ակտիվիստների, ովքեր կասկածվում են մզկիթում հարձակում պլանավորելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմնի ներկայացուցչին:
Գործակալության տվյալներով, քննությունը դիտարկում է հնարավոր հարձակման մի քանի տարբերակ՝ քաղաքական գործչի, միգրանտի կամ թմրանյութերի վաճառքով զբաղվող անձի վրա: M6 հեռուստաընկերության փոխանցմամբ, ձերբակալությունը իրականացվել է Սեն Սեն Դենիում՝ Փարիզից հյուսիս, և Մարսելում: Կասկածյալները 17-25 տարեկան են:
Վերջին երեք տարվա ընթացքում Ֆրանսիայում իսլամիստ զինյալների ահաբեկչությունների զոհ է դարձել ավելի քան 230 մարդ: 2015 թվականի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ: