Պաշտպանության բանակի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վարչության ու կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ, այսօր մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զորավարժության ընթացքում հաշվի են առնվելու ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրադրությունից բխող հավանական զարգացումները, այնպես էլ մարտավարական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանները:
«Զորավարժությունը նպատակ է հետապնդում բարձրացնել ուսուցանվող հրամկազմի գիտելիքներն ու գործնական կարողությունները, զորամասերի հրամանատարների և շտաբների պատրաստության ու փոխգործակցության մակարդակը, վերջիններիս ունակությունները պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ», - ասված է հաղորդագրությունում: