Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երկուշաբթի օրը Ժնևում կայացած հանդիպումը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հրապարակած հայտարարության համաձայն, Գուտերեշը ոգևորված է բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու համար հավելյալ քայլեր իրականացնելու՝ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ:

Գլխավոր քարտուղարը վերահաստատում է ՄԱԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և կողմերին կոչ է անում օգտագործել ժնևյան հանդիպման ստեղծած դրական դինամիկան՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցված կարգավորման հասնելու համար», ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG