Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին ուկրաինացի ընդդիմադիրների հետ ցույց է անցկացնում Գերագույն ռադայի շենքի մոտ


Ուկրաինա - Բողոքի ցույցը Գերագույն ռադայի շենքի դիմաց, Կիև, 17-ը հոկտեմբերի, 2017թ․
Ուկրաինա - Բողոքի ցույցը Գերագույն ռադայի շենքի դիմաց, Կիև, 17-ը հոկտեմբերի, 2017թ․

Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շուրջ մեկ տասնյակ ընդդիմադիր ուժերի հետ բողոքի ցույց է անցկացնում Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով ընդարձակ քաղաքական բարեփոխումներ:

«Մեր առաջնային պահանջն է զրկել պատգամավորներին անձեռնմխելիությունից, փոխել Ընտրական օրենսգիրքն ու ստեղծել հակակոռուպցիոն դատարան», - հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդներից Սերգեյ Սոբոլյովը:

Հանրահավաքին մասնակցում են հազարավոր ուկրաինացիներ, տարածքը շրջափակված է ոստիկանության ու Ազգային գվարդիայի կողմից:

Նախօրեին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հաղորդեց, թե զենք է հայտնաբերել և առգրավել Սաակաշվիլիի աջակիցների մոտ, որն իբր ընդդիմադիրները պատրաստվում էին գործի դնել այսօրվա հանրահավաքի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG