Մատչելիության հղումներ

Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է․ ՏԿՏՏՆ


Երևան-Սևան մայրուղին, արխիվ
Երևան-Սևան մայրուղին, արխիվ

Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երևան-Սևան ուղղությամբ 36-57-րդ կիլոմետրում և Սևան-Երևան ուղղությամբ 64-57-րդ կիլոմետրում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Այդ մասին հաղորդում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը՝ վստահեցնելով, որ «շինարարությունն իրականացվել է աննախադեպ արագությամբ և որակով»:

Հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվել է օգոստոսի 28-ին։ Պայմանագրով աշխատանքների ավարտը նախատեսված էր նոյեմբերի վերջին, սակայն ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետից շուտ՝ հոկտեմբերի 10-ին, ասված է հաղորդագրությունում:

Ճանապարհի երկկողմանի երթևեկությունն ամբողջությամբ արդեն վերականգնվել է: Ներկայում ընթանում են հիմնանորոգված հատվածների կահավորման աշխատանքները. տեղադրվում են նոր արգելափակոցներ, կատարվում են գծանշումներ:

Հիմնական ճանապարհի աշխատանքներն ավարտելուց հետո ասֆալտապատվել են նաև մայրուղուց դեպի Ծաղկաձոր և Սևան-Երևան ուղղությամբ դեպի Արզնի տանող ուղեանցերը: Վերջինը տարիներ շարունակ եղել է անբարեկարգ վիճակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG