Մատչելիության հղումներ

Բենզինի թանկացումը կախված է ներկրումից. ՏՄՊՊՀ նախագահի տեղակալ


Բենզինի թանկացման պատճառն այն է, որ ներկրողները թանկացրել են իրենց գները և ավելի բարձր գնով են ներկրում, «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը՝ անդրադառնալով բենզինի գնի բարձրացմանը։

Նշենք, որ ըստ պաշտոնյաների ներկայացրած վիճակագրության, բենզինի գինը 2017 թվականի փետրվարից մինչև օգոստոս կայուն է եղել, որից հետո աճել է՝ դիզվառելիքը` 13.9 տոկոսով, բենզինը՝ 11.1 տոկոսով։

Ղալթախչյանը նշեց, որ բենզին ներկրվում է ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքմենստանից և Ռումինիայից։

«Այնպես չէ, որ մեկ աղբյուրից է, և գները կախված է մեկ երկրից։ Պարզ է՝ ռուսականը համեմատաբար ավելի էժան է նստում, սակայն բոլորը թանկացրել են։ Հիշում եք՝ 480 դրամ էր, դարձել է 400 դրամ, խոսքը ռեգուլյար բենզինի մասին է, բայց, երբ որ մենք նայում ենք Վրաստան՝ հարևան երկիր, այնտեղ լրիվ համադրելի են գները՝ 2.03 լարի էր, հիմա՝ այսօրվա տվյալներով, դարձել է 2.10 լարի, որը գալիս է մեր նույն 415, 410, 420 դրամի սահմաններում։ Այսինքն՝ համեմատելի գներ են։ Դա նորից կախված է ներկրումից, որովհետև բենզինը 100 տոկոս ներկրում է», - ասաց Ղալթախչյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG