Մատչելիության հղումներ

Սպասվող ուժեղ քամու հետ կապված ԿԳՆ-ն զգուշացրել է ուսումնական հաստատությունների ղեկավարներին


Դպրոց Լոռու մարզում, արխիվ
Դպրոց Լոռու մարզում, արխիվ

Կրթության նախարարությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը, նշում է, որ այսօր` օրվա երկրորդ կեսին սպասվում է քամու ուժգնացում, և առկա է ծառերի կոտրվելու և տանիքների վնասման վտանգ, մասնավորապես՝ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:

«Նախարարությունը զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` այդ մասին իրազեկել ծնողներին և շահառուներին` պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG