Մատչելիության հղումներ

Թիլերսոն․ Թրամփը հակված է հյուսիսկորեական խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է հյուսիսկորեական խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: «Այդպես կլինի, մինչ կընկնի առաջին ռումբը», - CNN հեռուստաընկերությանն ասել է Թիլերսոնը:

Նրա խոսքով՝ Փհենյանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները և դիվանագիտական քայլերը հանգեցրել են նրան, որ հյուսիսկորեական միջուկային խնդրի նկատմամբ միջազգային հանրությունում աննախադեպ միասնություն է ձևավորվել:

Ի դեպ, Թրամփը անցած ամիս հրապարակավ կոչ էր արել Թիլերսոնին իզուր ժամանակ չվատնել՝ բանակցելով Փհենյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG