«Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են սերտանում, և որքան էլ մեր թշնամիները ջանան, մենք չենք գժտվի և չենք ուրախացնի նրանց», - պաշտոնական «Ազերթաջ» գործակալությանն ասել է ռուսական Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
Ռուս պաշտոնյան տեղեկացրել է , որ այս տարվա վերջին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը այցելելու է Ադրբեջան՝ երկկողմ հարաբերությունների սերտացումը քննարկելու համար: