Մատչելիության հղումներ

Ուկրաինայում արգելվել են Ղրիմի քարտեզով ռուսական թղթադրամները


Պաշտոնական Կիևն արգելել է երկրի տարածքում ռուսական նոր՝ 200 ռուբլիանոց թղթադրամների շրջանառությունը, որոնց վրա պատկերված են Ղրիմի քարտեզն ու Սևաստոպոլի հուշահամալիրը:

Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ուկրաինական բանկերն ու տարադրամի փոխանակման կետերը չեն ընդունելու այդ թղթադրամները, ինչպես նաև ռուսական այլ արժեթղթեր, որոնց վրա պատկերված կլինեն «բռնազավթված ուկրաինական տարածքների քարտեզներ, պատկերներ կամ սիմվոլներ»:

Պաշտոնական Մոսկվան հերքում է Ղրիմը բռնի ուժով գրավելու մեղադրանքները: Միջազգային քրեական դատարանը, սակայն, անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցածը որակել էր որպես զինված հակամարտություն Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև:

Ուկրաինայի արևելքում ռուսների աջակցությամբ արդեն երրորդ տարին շարունակվող բախումների հետևանքով ավելի քան 10 հազար մարդ է սպանվել, 1,5 միլիոնը՝ տարհանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG