Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն պատմել է Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ քննարկումների մասին


Բելառուսի նախագահը պնդել է, թե Ադրբեջանը խաղաղասեր պետություն է:

«Ես գիտեմ, որ չնայած Ղարաբաղում առկա խնդիրներին, Ադրբեջանի ժողովուրդը հավատարիմ է այդ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը», - հայտարարել է Լուկաշենկոն՝ Մինսկում ընդունելով Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովին:

Լուկաշենկոն պատմել է, որ Սոչիում այս շաբաթասկզբին կայացած ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ինքը երկարատև քննարկումներ է ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ մի շարք հարցերի շուրջ:

«Դուք կզարմանաք, սակայն, մենք նաև երեքով՝ Հայաստանի նախագահի հետ ենք հարցեր քննարկել, հաճախ միմյանց մասին կատակներ անելով: Քաղաքականության մեջ դա, ընդհանուր առմամբ, ընդունված է», - պատմել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ Մինսկն ու Բաքուն լիովին վստահում են միմյանց:

«Դուք մեր եղբայրներն եք, մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք, և ինչպես ես արդեն հայտարարել եմ` մենք որևէ երկրի առջև պարտավոր չենք արդարանալ», - ասել է Բելառուսի նախագահը Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG