Թուրքիայի իշխանությունները ոստիկանության ևս 100 նախկին աշխատակցի ձերբակալելու որոշում են կայացրել՝ Էրդողանի ընդդիմախոս, ներկայումս Միացյալ Նահանգներում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով:
Անկարան պնդում է, թե հենց Գյուլենն է կանգնած անցած տարվա հեղաշրջման փորձի ետևում: Վերջինս կտրականապես հերքում է այդ մեղադրանքները:
Անցած տարվա այդ արյունալի իրադարձություններից հետո ավելի քան 50 հազար մարդ է ձերբակալվել, ևս 150 հազար ոստիկաններ ու քաղծառայողներ հեռացվել են աշխատանքից:
Իրավապաշտպանները քննադատում են ընդդիմախոսների դեմ սկսված այս արշավը՝ պնդելով, թե Էրդողանը օգտագործում է հեղաշրջման տապալված փորձը՝ իր բռնապետական դիրքերն ամրապնդելու համար: