Մատչելիության հղումներ

Թուրքիան ստորաբաժանումներ և զինտեխնիկա է մտցրել Սիրիա


Թուրքական ռազմական ստորաբաժանումներն ու ծանր զինտեխնիկան անցած գիշեր մտել է Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանում գտնվող Իդլիբ: Լրատվամիջոցների փոխանցմամբ սիրական սահմանը հատել է ավելի քան երեք տասնյակ միավոր ռազմական տեխնիկա:

Ավելի վաղ հայտնի է դարձել որ Անկարան Իդլիբում տեղակայել է հատուկ նշանակության ջոկատների ավելի քան 120 զինվորական: Դրանից օրեր առաջ էլ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է Իդլիբում ռազմական գործողությունների մեկնարկի մասին:

Թուրքական զինվորականները առաջին անգամ Սիրիայի տարածք են մտել հոկտեմբերի 8-ին: Անկարան պնդում է, թե իր զինվորականների նպատակը դիտորդական կետեր ստեղծելն է, որը թույլ կտա հետևելու հրադադարի ռեժիմին, կամ ինչպես Անկարան է ընդգծում՝ «որպեսզի աջակցի Իդլիբում ռազմական գործողությունների դեէսկալացիայի գոտում անվտանգությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG