Մատչելիության հղումներ

Յունկեր․ Կատալոնիայի անկախացումը կարող է եվրոպական այլ շրջանների ևս դրդել նման փորձերի


Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր, արխիվ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր, արխիվ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Կատալոնիայի անկախացումը Իսպանիայից կարող է դրդել եվրոպական երկրների այլ շրջաններին՝ դիմելու առանձնանալու փորձերի:

«Ես չէի ցանկանա, որպեսզի 15 տարի անց Եվրամիությունը կազմված լինի 90 պետությունից», - այսօր հայտարարել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը: Յունկերի խոսքով՝ նման տեսքով Եվրամիությունը կառավարելը փոքր-ինչ դժվար կլինի:

Կատալոնիայի անկախության հանրաքվեն, հիշեցնենք, տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին: Իսպանիայի կազմից երկրամասը դուրս բերելուն կողմ է քվեարկել ընտրողների ավելի քան 90 տոկոսը: Մադրիդը, ինչպես նաև Եվրամիությունը հանրաքվեն ապօրինի են համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG