Մատչելիության հղումներ

Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին


Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են Սանկտ Պետերբուրգում, 20-ը հունիսի, 2016թ․
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են Սանկտ Պետերբուրգում, 20-ը հունիսի, 2016թ․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև», - այսօր հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ հայտնեց, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Ժնևում:

Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են 2016 թվականի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում: Դա եռակողմ հանդիպում էր՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG