Մատչելիության հղումներ

Կանադա-ամերիկյան ընտանիքը թալիբների գերությունից հատուկ գործողությամբ ազատ է արձակվել


Պակիստան - Քայթլան Քոլեմանը և Ջոշուա Բոյլը իրենց երկու երեխաների հետ՝ գերության մեջ, դեկտեմբեր, 2016թ․
Պակիստան - Քայթլան Քոլեմանը և Ջոշուա Բոյլը իրենց երկու երեխաների հետ՝ գերության մեջ, դեկտեմբեր, 2016թ․

Կանադա-ամերիկյան ամուսնական զույգը և նրանց երեք երեխաները, ովքեր 5 տարի գերության մեջ էին թալիբների մոտ, պակիստանյան բանակի հատուկ գործողությունների արդյունքում ազատ են արձակվել և այժմ գտնվում են Իսլամաբադում՝ ամերիկյան դեսպանատանը:

Պակիստանցի զինվորականները գործել են ԱՄՆ-ի տրամադրած տեղեկատվության հիման վրա, որոնք ձեռք են բերվել ամերիկյան անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:

Զույգը գերեվարվել էր տարածաշրջանի երկրներում ճամփորդելիս: Կինը՝ ԱՄՆ քաղաքացի Քայթլան Քոլեմանը այդ ժամանակ հղի էր, նա երեխաներին ծննդաբերել է Աֆղանստանում:

Ազատ արձակված ընտանիքի Կանադա փոխադրումը խնդրահարույց է, քանի որ ամուսինը՝ Կանադայի քաղաքացի Ջոշուա Բոյլը հրաժարվում է ամերիկյան ռազմական օդանավի ծառայություններից՝ ի նշան բողոքի: Բոյլը ամերիկացի զինվորականներին և նրանց դաշնակիցներին մեղադրում է թալիբ գերիներին խոշտանգելու մեջ:

Ջոշուա Բոյլի առաջին կինը ամերիկացիների կողմից գերեվարված և տասը տարի Գուանտանամոյի բանտում անցկացրած մի պակիստանցի ահաբեկչի քույրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG