Ռուսաստանը մեղադրել է Միացյալ Նահանգներին իր զինվորական պաշտոնյաների մուտքը ԱՄՆ արգելելու համար, ասելով, որ նրանք մտադիր էին ՄԱԿ-ում ռուս-չինական համատեղ ճեպազրույցի ընթացքում քննադատել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսանդր Եմելյանովը հայտարարել է, որ Մոսկվան ցանկացել է պատվիրակություն ուղարկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական գեներալ-լեյտենանտ Անդրեյ Տրետյակի գլխավորությամբ։