Մատչելիության հղումներ

Էրդողան. «ԱՄՆ-ը զոհաբերում է իր ռազմավարական դաշնակից Թուրքիային»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կրկին սուր քննադատություն է հնչեցրել պաշտոնական Վաշինգտոնի հասցեին: Մի քանի ժամ առաջ Անկարայում հնչեցրած ելույթում Թուրքիայի նախագահը հայտարարել է․ - «Միացյալ Նահանգները պատրաստ են զոհաբերել իրենց ռազմավարական դաշնակից Թուրքիային հանուն մի դեսպանի, որը լավ չի ճանաչում իր տեղը»:

Էրդողանի հայտարարության առիթը Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսի վերջին հայտարարություններն էին: Ամերիկացի դիվանագետը, մասնավորաբար, քննադատել էր ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող Թուրքիայի քաղաքացիների վերջին հետապնդումները: Դեսպանը նաև հերքել էր թուրքական կողմի պնդումները, թե Թուրքիայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքում ապաստանել են իրավապահների կողմից հետախուզման մեջ հայտարարված անձիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG