Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դուրս է եկել UNESCO-ից


Միացյալ Նահանգներն այսօր պաշտոնապես տեղեկացրել են ՄԱԿ-ի կազմում գործող Գիտության, մշակույթի և կրթության կազմակերպությունից` UNESCO-ից դուրս գալու մասին: Այս որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի դեկտեմբերի 31-ից:

Պաշտոնական Վաշինգտոնն իր այս քայլը պատճառաբանում է UNESCO-ի հիմնարար բարեփոխման անհրաժեշտությամբ, ինչպես նաև կազմակերպության որդեգրած «հակաիսրայելական կողմնակալությամբ»: ԱՄՆ իշխանությունները տեղեկացրել են, որ շարունակելու են UNESCO-ում աշխատել որպես մշտական դիտորդներ:

Դեռ 2011 թվականին Միացյալ Նահանգները դադարեցրել էին կազմակերպության ֆինանսավորումը: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ UNESCO-ի անդամ էր դարձել Պաղեստինի ինքնավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG