Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
Օրինագծով կապահովվի ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարության դրույթների կատարումը և ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների՝ պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետում իրականացումը, ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում: