Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը այսօր հանրությանն է ներկայացրել շրջանառության մեջ դրվող նոր` 200 և 2000 ռուբլի արժողությամբ թղթադրամները: Դրանք լրագրողներին Մոսկվայում ներկայացրել է ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:
Հավատարիմ մնալով ավանդույթին` նոր թղթադրամների վրա Ռուսաստանի կենտրոնական բանկը կրկին երկրի տարբեր շրջանների տեսարժան վայրերի պատկերներ է զետեղել: Թղթադրամներից մեկի վրա պատկերված է 2014 թվականին բռնակցված Ղրիմում` Սևաստոպոլից ոչ հեռու գտնվող Խերսոնես հնավայրը: