Թուրքիան կհամագործակցի Միացյալ Նահանգների հետ երկու պետությունների միջև առկա դիվանագիտական ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Այս մասին Haberturk հեռուստաընկերության եթերում այսօր հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
«Թուրք և ամերիկացի պաշտոնյաները որոշել են հանդիպել և քննարկել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի ձերբակալության հետ կապված խնդիրները», - նշել է թուրք պաշտոնյան:
Բոզդաղը նաև հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունները, որոնց համաձայն` ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների դեմ վերջին հետապնդումները պատասխանն են Թուրքիայի քաղաքացիների` ԱՄՆ-ում իրականացված ձերբակալությունների:
Հիշեցնենք, օրերս Միացյալ Նահանգները հայտարարեց, որ դադարեցնում է մուտքի արտոնագիր տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: Ի պատասխան՝ Թուրքիան ևս հայտարարեց ԱՄՆ քաղաքացիներին վիզա չտրամադրելու մասին: