Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նոր բողոք է ներկայացնում ԱՄՆ-ին


ԱՄՆ - Ռուսաստանի հյուպատոսության շենքը Սան Ֆրանցիսկոյում, արխիվ
ԱՄՆ - Ռուսաստանի հյուպատոսության շենքը Սան Ֆրանցիսկոյում, արխիվ

Ռուսաստանը նոր բողոք է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ այս անգամ այն բանի համար, որ, ռուսական կողմի պնդմամբ, Սան Ֆրանցիսկոյում ռուսական դիվանագիտական շենքերի տանիքներից հանվել են Ռուսաստանի դրոշները։ Մոսկվան պահանջել է դրոշներն անհապաղ հետ վերադարձնել։

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում գրված է. - «Սան Ֆրանցիսկոյում մեր դիվանագիտական օբյեկտներից, որոնք այժմ ամերիկյան իշխանությունների վերահսկողության տակ են գտնվում, հանվել են ռուսաստանյան դրոշները։ Սա գնահատում ենք որպես ոչ-բարեկամական քայլ»։

ՏԱՍՍ գործակալությունը գրում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը չի մեկնաբանել կատարվածը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերին ամերիկյան կողմի պահանջով փակվել էին Սան Ֆրանցիսկոյում և Վաշինգտոնում Ռուսաստանի առևտրի ներկայացուցչությունները և այնտեղ խուզարկություններ էին իրականացվել։

Ի պատասխան՝ Մոսկվան պահանջել էր, որ Միացյալ Նահանգները կրճատի Ռուսաստանում հավատարմագրված դիվանագետների թիվը։ Դեսպանությունը կրճատեց 755 դիվանագետի։ Այսօր Ռուսաստանում աշխատող ամերիկյան դիվանագետների թիվը 455 է։

Երեկ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ կարող է Վաշինգտոնից պահանջել Ռուսաստանում է՛լ ավելի կրճատել դիվանագետների թիվը՝ հասցնելով 300-ի: Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության Հյուսիսային Ամերիկայի վարչության պետ Գեորգի Բորիսենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG