Մատչելիության հղումներ

Փհենյանը չի պատրաստվում բանակցել իր միջուկային ծրագրի շուրջ


Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յեն Հո, արխիվ
Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յեն Հո, արխիվ

Ռուսական TACC գործակալության պատվիրակության անդամների հետ Փհենյանում չորեքշաբթի երեկոյան կայացած զրույցի ընթացքում Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Լի Յեն Հոն հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում որևէ մեկի հետ բանակցել միջուկային ծրագրի շուրջ:

«Մեր պետության համար զանգվածային ոչնչացման զենքը զսպման և ինքնիշխանության պաշտպանության միջոց է հանդիսանում, ուստի մենք երբևիցե չենք համաձայնի որևէ բանակցություններ անցկացնել մեր միջուկային ծրագրի թեմայով», - նշել է Հյուսիսային Կորեայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ «միջուկային զենքը ապահովում է ԿԺԴՀ խաղաղ գոյության իրավունքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG