Մատչելիության հղումներ

Պորոշենկոն ԵԽԽՎ-ին հորդորում է պահպանել ճնշումը Մոսկվայի նկատմամբ


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում ԵԽԽՎ նստաշրջանում, Ստրասբուրգ, 11-ը հոկտեմբերի, 2017թ․
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում ԵԽԽՎ նստաշրջանում, Ստրասբուրգ, 11-ը հոկտեմբերի, 2017թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հորդորել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) պահպանել ճնշումը Մոսկվայի վրա «Ուկրաինայում ռուսական ագրեսիայի» հարցով:

Վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ խոսելով Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման մասին՝ Պորոշենկոն հայտարարել է․ - «Համակարգված ճնշումները Ղրիմի թերակղզին վերածել են վախի և անազատության կղզու»:

«Բռնակցած Ղրիմում Ռուսաստանը կիրառում է սովետական բռնաճնշումների մեքենայի վատթարագույն պրակտիկան: Նա, ով փորձում է ընդվզել Ղրիմի՝ «Ռուսաստանին վերամիավորման» դեմ, դառնում է կտտանքների, անմարդկային վերաբերմունքի զոհ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG