Մատչելիության հղումներ

Մոգերինին 2018-ին Սերբիայի և Կոսովոյի հարաբերությունների բարելավման «լավ հնարավորություն» է տեսնում


ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին «լավ հնարավորություն» է տեսնում Սերբիայի և Կոսովոյի համար գալիք տարում հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

«Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ վճռական են, քաղաքական պայմաններ ունեն իրենց երկրների ներսում, որոնք նախկինում բացակայում էին»,- ասել է Մոգերինին երեկ Բրյուսելում Սերբիայի վարչապետ Աննա Բրնաբիչի հետ հանդիպման ժամանակ:

Կոսովոն հայտարարեց Սերբիայից անկախացման մասին 2008 թվականին, բայց Բելգրադը չի ճանաչում այդ անկախացումը: Եվրամիությունը հորդորում է երկու կողմերին, որոնք ցանկություն ունեն անդամակցել ԵՄ-ին, բարելավել հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG