Մատչելիության հղումներ

«Պուտինի առաջարկը «տրոյական ձի» է, բայց կարելի է վերամշակել»․ Ռասմուսեն


ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսեն, արխիվ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսեն, արխիվ

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ Արևելյան Ուկրաինա ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու Ռուսաստանի առաջարկը գուցեև «տրոյական ձի» է, սակայն գաղափարն արժե վերամշակել, քանի որ դա, ըստ էության, հակամարտությունը կարգավորելու առաջին նմանօրինակ նախաձեռնությունն է:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած ամիս ասել է, թե կարելի է Ուկրաինայի արևելքում խաղաղապահներ տեղակայել ՄԱԿ-ի հովանու ներքո:

Առաջարկը մերժել են թե՛ Կիևը և թե՛ Արևմուտքը, պնդելով, որ խաղաղապահներ պետք է տեղակայել ոչ միայն Դոնբասի ռուս աջատականների և ուկրաինական ստորաբաժանումների միջև, այլև հակամարտության շրջանի մոտ գտնվող ռուս-ուկրաինական սահմանին, որը Կիևի կողմից որևէ կերպ չի վերահսկվում:

«Եթե իրագործել միայն նախագահ Պուտինի առաջարկը, դա կնշանակի ընդամենը սառեցնել հակամարտությունը, ինչն անընդունելի է», - ասել է Ռասմուսենը, ով այսօր աշխատում է որպես Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի՝ անվտանգության հարցերով խորհրդական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG