Մատչելիության հղումներ

Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լիազորություններն առկախվել են


ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինո, արխիվ

ՖԻՖԱ-ն առկախել է Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լիազորությունները՝ «ի պատասխան երրորդ կողմի միջամտության»:

Ցյուրիխում ՖԻՖԱ-ի կենտրոնակայանը տարածել է հաղորդագրություն, որի համաձայն՝ Պակիստանում ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակները և հաշվեհամարները վերցվել են դատարանի կողմից նշանակված վարչարարի հսկողության տակ, ինչը հակասում է ՖԻՖԱ-ի դավանած անկախության սկզբունքին:

Այս որոշումից հետո Պակիստանի ֆուտբոլի ազգային հավաքականը և ակումբներն անմիջապես զրկվում են միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից:

Առկախումը կչեղարկվի, երբ Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիան կվերականգնի հսկողությունն իր գրասենյակների և բանկային հաշվեհամարների նկատմամբ:

Պակիստանի ազգային հավաքականը պետք է 2018 թվականին մասնակցի Բանգլադեշում անցկացվելիք Հարավային Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գավաթի մրցաշարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG