Մատչելիության հղումներ

Բյուլբյուլօղլին դադարեցրեց ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնի համար պայքարը


Փոլադ Բյուլբյուլօղլին ՅՈւՆԵՍԿՕ-ի դռան մոտ, ծաղրանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության
Փոլադ Բյուլբյուլօղլին ՅՈւՆԵՍԿՕ-ի դռան մոտ, ծաղրանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլօղլին դուրս է եկել ՄԱԿ-ի Մշակութային հիմնադրամի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար հետագա ընտրապայքարից: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Բյուբյուլօղլիի տարածած հայտարարությունը:

Հայտարարությունում ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի արդեն նախկին թեկնածուն շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի կառավարությանը և նախագահին՝ իր նկատմամբ ցուցաբերած «բարձր վստահության և աջակցության համար», և պնդում է, թե ընտրարշավի ժամանակ հիմքեր ունեին հաջողություն ակնկալելու: Սակայն «հաղթանակի համար անհրաժեշտ 30 ձայների համար բարձր մրցակցային պայքարի ընթացքում, որին Ադրբեջանից բացի մասնակցում էին այնպիսի խոշոր պետություններ, ինչպիսին են Չինաստանը, Ֆրանսիան, Եգիպտոսը, ընդամենը՝ 8 պետություն, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ, մեզ, ցավոք, չհաջողվեց զարգացնել նախընտրական արշավի հաջողությունը և հավաքել անհրաժեշտ թվով ձայներ», - ասված է Բյուլբյուլօղլիի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG