Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում վեհաժողովի կմասնակցի


Կոնստանտին Կոսաչև, արխիվ
Կոնստանտին Կոսաչև, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը ՏԱՍՍ լրատվական գործակալությանն ասել է, որ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պատվիրակությունը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 14-18-ը անցկացվելիք Միջխորհրդարանական միության վեհաժողովի 137-րդ նստաշրջանին:

Ակնկալվում է, որ նստաշրջանին կմասնակցեն 153 երկրների պատվիրակներ: Ավելի վաղ Կոսաչևն ասել է, որ վեհաժողովին հրաժարվել են մասնակցել Մյանմայի, Լիբիայի, Քենիայի և Սենեգալի պատվիրակությունները: 21 երկրներ չեն գրանցվել մասնակցելու համար, Ուկրաինայի Գերագույն ռադան հայտնել է, որ չի մասնակցի: «Վրաստանից տեղեկություն չկա», - ասել է Կոսաչևը:

Միջխորհրդարանական միությունը ստեղծվել է 1989 թվականին, կառույցին անդամակցում է 173 պետություն, 11 միջխորհրդարանական միավորումներ վեհաժողովի աշխատանքին մասնակցում են ասոցացված անդամի կարգավիճակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG