Մատչելիության հղումներ

Եվրամիությունը «պատրաստ է ողջունել» Լուկաշենկոյի մասնակցությունը ԱԳ գագաթնաժողովին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Եվրոպական միությունը պատրաստ է ողջունել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը հաջորդ ամիս կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Այդ մասին երեկ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է մի պաշտոնյա, ով խնդրել է չհրապարակել իր անունը:

Նա ասել է, որ Բելառուսին հոկտեմբերի 6-ին գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել՝ առանց սահմանափակումների, ինչպես և Արևելյան գործընկերության ծրագրին մասնակցող Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային:

Նախորդ չորս գագաթնաժողովներից առաջ Եվրամիությունը ծանուցել է, որ «Եվրոպայի վերջին դիկտատորը» համարվող ու Բելառուսը ավելի քան երկու տասնամյակ ղեկավարող Լուկաշենկոյի մասնակցությունը ցանկալի չէ: Վերջին գագաթնաժողովում, որը 2015 թվականին գումարվել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, Բելառուսը ներկայացրել է արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:

Եվրամիությունը Արևելյան գործընկերության ծրագիրը նախաձեռնել է 2009 թվականին: Այն նպատակ ունի եվրոպական արժեքները առաջ տանել երեք արևելաեվրոպական և երեք հարավկովկասյան երկրներում ու խթանել մասնակիցների տնտեսական ինտեգրումը Եվրամիությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG