Գերմանիան կսահմանափակի ներգաղթյալների մուտքը երկիր: Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը և Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերը նման պայմանավորվածություն են ձեռք բերել կիրակի օրը կայացած և շուրջ 10 ժամ շարունակված բանակցությունների արդյունքում:
Ըստ այդ պայմանավորվածության՝ որպես տարեկան Գերմանիա մուտք գործող ներգաղթյալների առավելագույն թվաքանակ կսահմանվի 200 հազարը:
«Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Մերկելը և Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավար Զեեհոֆերն այսպիսով կարողացել են հաղթահարել ներգաղթյալների խնդրում առկա հիմնական տարաձայնությունները, ինչը հնարավորություն կտա քաղաքական այս երկու ուժերին միասնական ճակատով մասնակցել ապագա կոալիցիոն բանակցություններին», - գրում է AFP գործակալությունը: