Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը Ղազախստանի հավաքականի հետ ավարտեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Աստանայում անցկացված խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը, 64-րդ րոպեին Բաույրժան Տուրիսբեկը վերականգնեց հավասարակշռությունը:

Ընտրական F խմբում 10 հանդիպումներում հավաքելով 7 միավոր՝ Հայաստանի հավաքականը գրավեց մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը, իրենից ետ թողնելով միայն Ղազախստանի թիմին:

Խմբում 25 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրեց և եկող տարի Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին իր մասնակցությունը ապահովեց Լեհաստանի հավաքականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG