Ֆուտբոլի 2018 թվական աշխարհի առաջնության ընտրական փուլի E խմբում այսօր երեկոյան Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Աստանայում տեղի կունենա Ղազախստանի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպումը:
Հայաստանի և Ղազախստանի թիմերը E խմբում գրավում են 5-րդ և 6-րդ տեղերը, և դա այլևս չի փոխվի՝ անկախ այսօրվա խաղի արդյունքից:
E խմբում առաջին երկու տեղերում են Լեհաստանի և Դանիայի ընտրանիները: Այսօր լեհերը խաղում են 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Մոնտենեգրոյի թիմի հետ, իսկ դանիացիները՝ Ռումինիայի հետ: