Մատչելիության հղումներ

Թրամփ. «Հյուսիսային Կորեայի հարցում մեկ բան կաշխատի»


ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ունը, արխիվ
ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ունը, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ չմանրամասնելով, հայտարարել է, որ «միայն մեկ բան կաշխատի Հյուսիսային Կորեայի հարցում»:

Վերլուծաբանների համոզմամբ, նախագահը, թերևս, անկարկել է ուժի գործադրումը:

«Նախագահները և նրանց վարչակազմերը 25 տարի խոսել են Հյուսիսային Կորեայի հետ, համաձայնություններ են ձեռք բերվել, մեծ գումարներ են վատնվել, այդ ամենը չի աշխատել, համաձայնագրերը խախտվել են, երբ դեռ չի չորացել թանաքը, որով դրանց տակ ստորագրություններն են դրվել, ամերիկացի բանագնացները հիմար վիճակում են հայտնվել, կներեք, այս հարցում միայն մեկ բան կաշխատի», - երեկ Թվիթերում գրել է Թրամփը:

Նախագահը վերջերս մի քանի առիթներով հավաստիացրել է, որ հարկ եղած դեպքում Միացյալ Նահանգները ստիպված կլինի «ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան»:

Փհենյանն անցած ամիսներին անցկացրել է հրթիռային բազմաթիվ փորձարկումներ, ինչպես նաև միջուկային մեկ հզոր փորձարկում: Ի պատասխան այդ քաղաքականության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Փհենյանի նկատմամբ սահմանել է կոշտ պատժամիջոցներ:

ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարներն էլ վերջին ամիսների ընթացքում մշտապես փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG