Մատչելիության հղումներ

Ռուս-ամերիկյան կապերի բարելավման բանալին Ուկրաինայի խնդիրն է


ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հավատարմագրերն է հանձնում նախագահ Վլադիմիր Պուտինին, Կրեմլ, Մոսկվա, 3-ը հոկտեմբերի, 2017թ.
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հավատարմագրերն է հանձնում նախագահ Վլադիմիր Պուտինին, Կրեմլ, Մոսկվա, 3-ը հոկտեմբերի, 2017թ.

Յուտայի նախկին նահանգապետ, Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Հանթսմանը երեկ իր հայրենի նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում ասել է, որ Ուկրաինայի խնդիրն առանցքային դեր ունի ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման համար:

Նա ասել է, որ շատ է ցանկանում բնականոն վիճակում տեսնել երկու գերտերությունների կապերը, սակայն դրա համար առաջին անհրաժեշտ քայլը պետք է լինի ռուսների կողմից ուկրաինական գրավված տարածքի վերադարձը, ինչը թույլ կտա վերականգնել Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները:

«Դա մի խնդիր է, որը կարևորում են ոչ միայն Միացյալ Նահանգներն, այլև Կանադան, Եվրոպան, բոլոր զարգացած երկրները»,- ասել է դեսպանը:

Հանթսմանը վերադարձել է Յուտա իր պաշտոնակալության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:

Մոսկվան գրավել է Ղրիմի թերակղզին և աջակցում է Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսամետ անջատականներին:

2014 թվականից ի վեր ռազմական գործողություններում սպանվել է ավելի քան 10 հազար մարդ: Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG