Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից հարձակման ենթարկվելու հետ կապված չի դիմելու իրավապահներին: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Վերջինիս տեղեկություններով, իրավապահները ևս չեն հետաքրքրվել այդ միջադեպով:

Նիկոլ Փաշինանը պնդում է, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումներից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: Փաշինյանի խոսքով՝ երեկ ինքը ԱԺ-ում հայտարարել է «Գեղամյանի խուլիգանական պահվածքի մասին», բայց համարժեք արձագանք ՀՀԿ խմբակցությունից չի եղել:

Նշենք նաև, որ «Ելք»-ը ցանկանում է Փաշինյանի և Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպը դարձնել էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի քննարկման առարկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG