Իրանի իշխանությունը նախկին նախագահ Մոհամադ Խաթամիին երեք ամսով արգելել է հանդես գալ հանրային ելույթներով և մասնակցել տարատեսակ միջոցառումներին կամ հանդիպումներին:
Խաթամին 1997-2005 թվականներին ղեկավարել է բարեփոխականի համբավ ունեցող կառավարությունը:
Խաթամիի նկատմամբ սահմանափակող որոշումներ են կայացվել սկսած 2009 թվականից, երբ Իրանում վիճահարույց նախագահական ընտրություններին հաջորդել են բախումներով ու զոհերով ուղեկցված զանգվածային ընդվզումներ:
Հոկտեմբերի 6-ին Իրանի հատոտկ կրոնական դատարանը Խաթամիին հասցեագրված նամակում նրան կարգադրել է առաջիկա երեք ամիսների ընթացքում ներկա չլինել քաղաքական կամ հանրային միջոցառումներին, այդ թվում համերգներին և հանդիպումները ուսանողների հետ: