Այսօր Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում և Կատալոնիայի երկրամասի մայրաքաղաք Բարսելոնայում տասնյակ հազարավոր մարդիկ անցկացրել են ցույցեր՝ ի պաշտպանություն երկրի միասնության:
Ցույցերը տեղի են ունենում վեց օր առաջ Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեից հետո, որը լուրջ ճգնաժամ է առաջացրել Մարդիդի և Բարսելոնայի հարաբերություններում:
Ցուցարարները կոչ են անում քաղաքական երկխոսությամբ կարգավորել խնդիրը: Ցուցարարները պարզել են պաստառներ «Իսպանիան իր ղեկավարներից ավելի լավն է» և «Եկեք խոսենք» կարգախոսներով:
Կատալոնիայի իշխանությունը պնդում է, որ անկախության հանրաքվեին մասնակցած 2 միլիոն 260 հազար քաղաքացիների 90 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության: Հանրաքվեին մասնակցել է Կատալոնիայի 5 միլիոն 340 հազար ընտրողների 42 տոկոսը: