Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պաշտպանում է Իրանի և գերտերությունների միջև 2015-ին ձեռք բերված համաձայնությունները


Լավրովը հոկտեմբերի 6-ին Աստանայում կայացած մամուլի ասուլիսում
Լավրովը հոկտեմբերի 6-ին Աստանայում կայացած մամուլի ասուլիսում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրերը սահմանափակելու 2015 թվականին ձեռք բերված համաձայնությունների շուրջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավասարակշռված որոշում կնդունի:

Ղազախստան կատարած այցի ընթացքում Լավրովն ասել է.«Մենք կարծում ենք այդ ծրագիրը (2015-ին Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունների ծրագիրը) միջազգային հանրության կարևոր ձեռքբերումներից մեկն է, որն իրական ներդրում է միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրապնդմանը»:

Նա նշել է, որ շատ կարևոր է ծրագիրն ամբողջ ծավալով պահպանելը և ընդգծել. «Իհարկե ՄիացյալՆահանգների մասնակցությունը շատ, շատ նշանակալից գործոն կլինի»:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Սպիտակ տանը բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի գործում միջուկային պայմանագրի ոգուն համապատասխան:

Այս հայտարարությունը հաջորդել է լրատվամիջոցների հաղորդումներին, թե Թրամփը մտադիր է վերանայել 2015 թվականին Իրանի հետ կնքված համաձայնագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG