«Բարսելոնան» և Անդրես Ինիեստան համաձայնության են եկել նրա պայմանագիրը ցմահ երկարաձգել, քանի դեռ կողմերը միասին կլինեն», այսօր հայտարարել է Բարսելոնա ֆուտբոլային ակումբը, վերջ տալով թիմից Ինիեստայի հեռանալու լուրերին:
Բարսելոնայի ավագ 33-ամյա Ինիեստան 12 տարեկանից լեգենդար ֆուտբոլային ակումբում է: Նրա պրոֆեսիոնալ դեբյուտը կայացել է 2002 թվականին: Գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2018 թվականի հունիսին: Մինչ ակումբի պաշտոնական հայտարարությունը, Ինիեստան El Pais թերթին տված հարցազրույցում ավելի վաղ ասել էր, թե պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կհեռնա ակումբից: