Մատչելիության հղումներ

Կատալոնիայում Իսպանիայի կառավարության ներկայացուցիչը ներողություն է խնդրել բռնությունների համար


Կատալոնիայում Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էնրիկ Միլոն հեռուստատեսային հարցազրույցում ներողություն է խնդրել անկախության հանրաքվեի օրը ոստիկանների գործադրած բռնությունների համար և ափսոսանք հայտնել:

Հոկտեմբերի 1-ից հետո սա Մադրիդի իշխանությունների որևէ ներկայացուցչի առաջին ներողությունն է և կարող է դիտարկվել որպես հաշտության նշան՝ ուղղված Կատալոնիայի իշխանություններին, որոնք պատրաստվում են անկախություն հռչակել, գրում է Reuters լրատվական գործակալությունը:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումը խոչընդոտող ոստիկանների և հանրաքվեի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում հարյուրավոր քաղաքացիներ են տուժել:

Կատալոնիայի իշխանությունների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 1-ի հանրաքվեի մասնակիցների շուրջ 90 տոկոսը քվեարկել է անկախության օգտին:

Իսպանիայի կենտրոնական իշխանությունները հանրաքվեն հակասահմանադրական և անօրինական են համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG