Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հաղորդում է, որ մաքսանենգության փորձերի կանխման արդյունքում առգրավել են ավելի քան 870 ադամանդներ և 900 գրամ ոսկյա զարդեր: Քրեական գործ է հարուցվել երեք անձի նկատմամբ:
Ըստ հետաքննության, մեղադրվողներից մեկը փորձել է «Սադախլո» անցակետով ադամանդները Վրաստան բերել Հայաստանից՝ դրանք պահելով ավտոմեքենայի հատուկ թաքստոցում:
Իսկ ոսկյա զարդերը առգրավել են Վրաստան-Թուրքիա սահմանի «Սարպի» անցակետում:
Առգրավված զարդեղենի արժեքը մոտավորապես 25 հազար դոլար է գնահատվում: