Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Ագղների որսորդը հայտնաբերվել է


Հայաստանյան իրավապահները հայտնաբերել են անգղների որսորդին, այսօր հաղորդում է Ոստիկանությունը:

Ոստիկանության հաղորդագրությունում մասնավորապես ասված է․ - «Հոկտեմբերի 4-ին լրատվական կայքերից մեկում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով շնորհիվ պարզվել է, որ հիշյալ ապօրինի որսը 2007թ. Արմավիրի մարզում կատարել է 1972 թ. ծնված Յ. Պողոսյանը: Կատարվում է հետաքննություն»:

Հիշյալ լուսանկարները այս օրերին սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առարկա են դարձել: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը երեկ տվյալ թեմայով մասնավորապես հայտարարել էր․ - «Ոչ միայն դատապարտելի է, այլ նաև պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվեն անձինք, ովքեր որ կենդանական աշխարհի նկատմամբ նման վայրագություն են ցուցաբերում: <...> Հանցագործության բոլոր հատկանիշները պարունակող բոլոր տարրերը կան, և արդեն նյութերի հավաքագրումից հետո քրեական գործը վստահ եմ, որ կգնա, և արժանի պատիժներ կկրեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG